ԻՆՉ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ

Կան երգեր, որոնք դու սիրում ես, որոնք քեզ համար երբեք չեն հնանա: Դու լսելով այդ երգը ապրում ես այդ երգով մտածում այդ երգի մասին, հասկանում որ այ երգի յուրաքանչյուր բառն իր մեջ պարունակում է խոր իմաստ եւ դու անկարող ես չլսել այդ երգը քանի  որ այդ երգը քեզ համար այսպես ասած հիթ է  ու ամենակարեւորը չպիտի երգը սիրել մենակ նրա համար, որ դու սիրում ես այդ երգչին պիտի լսել երգը ոչ թե երգչով որոշել սիրել այդ երգը թե ոչ: Կից ներկայացվող երգի mp3 տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով նեքեւը գտնվող երգի վրա

SOAD
System of a Down (հաճախ կոչվում են “S.O.A.D” կամ “System”) — ալտերնատիվ, հայ – ամերիկյան մետալ-ռոք խումբ, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) : Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային), Դարոն Մալաքյանը (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (բասս կիթառ):

Լեգենդար System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին: Հենց այդ թվականին էր ,որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում: Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած` նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են ‘Soil: Հետագաում այն նույն Հայկական դպրոցում որտեղ սովորում էին Սերժն ու Դարոնը , նրանք հանդիպում են Շավո Օդաջյանին: Վերջինս առաջարկում է ռոք խումբ ստեղծել , որին ինքը կարող է անդամակցել որպես բասիստ, քանի որ մեծ տաղանդ ունի այդ ոլորտում: Նորաստեղծ խմբի համար որպես թմբկահար ընտրվում է Անդի Խաչատրյանը, որին շուտով փոխարինում է Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամները հայ են: Ինչպես նշում են Խմբի անդամների ընկերները` հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը: Բոլորն ծնվել են Հայի ընտանիքում: Ինչպես նշում են Խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր: Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց: Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին: Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը: Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր (Ռիք Ռուբին): Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ: System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում: Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։

Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն : System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են` իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ` “Spiders” (“Սարդեր”) երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է “Հայկական հարցի” որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները : S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում: Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ: Խումբը անորոշորեն դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից:
2005թ. System of A Down-ի անդամները,իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի` Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers (“Ճչացողներ”) փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից:
Շատ արտահայտություն կա որ վերամիավորվելու են 2011 թվականին։Եվ նաև նշում են .որ արդեն միավորվել են:

ՌՈՔ 

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ : Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ: Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն,շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա,շեփոր , բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ` մանդոլին, սիթար: Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ` էլեկտրական կամ ակուստիկ:

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոք-ն-ռոլից և ռոքաբիլլից, որոնք ձևավորվել են բլյուզի,քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ: Ըստ Allmusic.com կայքի, "Իր մաքրագույն ձևում ռոք-ն-ռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտւթյամբ ընկալվող մեղեդի: Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ` գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ: Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող"

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ` սկիզբ դնելով համապատասխանաբար   ֆոլկ-ռոք,բլյուզ-ռոք,ջազ-ռոք ֆյուժն և փսիխդելիկ ռոք ժանրերին: 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ,ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ-ռոք,գլեմ-ռոք, հևի մետալ, ծանր ռոք,  պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք: 
Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ: Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով` ներառելով վոկալիստ,կիթառիստ,բաս կիթառիստ  և թմբկահար: Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ` մեկ-երկուռիթմ կիթառիստ կամ ստեղնաշարահար, հազվադեպ` լարային և փողային գործիքների վրա նվագողներ:

Rammstein - Ich Will.mp3

WESTLIFE Beautiful Tonight

01 Beautiful Tonight.mp3

Scorpions - Wind Of Change.mp3

System Of A Down - Chop Suey!.mp3

Roxette - Listen To Your Heart (video oficial).mp3

Evanescence - Going Under (Video).mp3

Սահականուշ Սահակյան

This free website was made using Yola.

No HTML skills required. Build your website in minutes.

Go to www.yola.com and sign up today!

Make a free website with Yola