ՀՐԱԺԵՇՏ

May 31, 2011
ՀՐԱԺԵՇՏ
Եվ հրաժեշտի խոսքերը հիմա,
Որ քարացել են  քո պաղ շուրթերին,
Կթափվեն դանդաղ խոտերին խոնավ,
Եվ կվերջանա այս պահը թերի.
Դե ինչ, սիրելի՜ս, այդպես ուզեցիր
Եվ մեկ ուրիշը սրտիդ տիրացավ
Ես քո աչքերի խորքը սուզվեցի,
Սակայն ինձ սիրել չկարողացար...
Ես չեմ տառապի ցավով լքվածի,
Օ՜, վերջալույսի թախծալի դու պահ,
Երազներ, որոնք կիսատ մնացին...
Կյանքը  իր հունով առաջ կընթանա,
Ես կհամբյուրեմ շուրթերն ուրիշի,
Սակայն մասրենին՝ լռությամբ խոնարհ,
Այս տխրությութնը երկար կհիշի:

 

ԴՈՒ

May 31, 2011
                               
                                           Դու ուզում ես, որ քեզ սիրեմ,
                                            Որ քո սերը չմարի,
                                            Սակայն ինչպես ես քեզ սիրեմ,
                                            Երբ սիրում եմ ուրիշի:
                                            Առանց այն էլ նա իմ հոգում
                                   ...

Continue reading...
 

Recent Posts