ԹԵԹԵՎ ՔԱՄԻ, ԹԵ՞ ՓՈԹՈՐԻԿ ՍՐՏՈՒՄ
June 16, 2011Հրապույրը թեթեւ քամի է, որ հազիվ շարժում է ծառերի կատարները, իսկ իսկական սերը՝ մի ահեղ փոթորիկ է, որ հետզհետե սաստկանալով ահագին կաղնիներ հիմն ի վեր տապալել՝ անարգել առաջ սլանալու համար: Շատերն են կարծում թե սիրահարված են եւ ամեն ջանք գործադրում են, որպեսզի գրավեն այն միակի ուշադրությունը ում «սիրում են»:
Սիրում եմ բառը գրել եմ չակերտներում, քանզի դեռահասներին թվում է, որ սիրում են, բայց չեն կարողանում հասկանալ, որ դա ոչ թե սեր է այլ հրապույր եւ մոռանում են անգամ այն մասին, որ զգացմունքները կարող են ծնվել եւ մեռնել վայրկայնների ընթացքում: Սեր. շատերը նույնիսկ չեն հասկանում այդ բառի իմաստը եւ երբ ինչ-որ մեկը իր ինչ-որ մի արժանիքով հրապուրում է ինչ-որ մեկին այդ մեկն սկսում է մտածել է թե սիրահարված է, բայց... բայց անցնում է որոշ ժամանակ հրապուրվում է մեկ ուրիշով մոռանում նախկինի մասին եւ այդպես շարունակ, սակայն լինում են դեպքեր, երբ դեռահասության տարիքից հրապուրվում են մեկով եւ նվիրական սիրով սիրում այդ մեկին:
Կեղծ հրապուրանք, կեղծ սեր ու անիմաստ երազներ, որոնք օրերից մի օր փոշիանալու են թողնելով միայն տխուր հուշեր:
Եվ երբ քո սիրտը կապվում է ամենազորեղ սիրո կապանքներով ակամայից սկսում ես այդ իրական սերը համեմատել նախկին սիրո հետ ու նրանց մեջ զուգահեռներ տանելով, դու հասկանում ես, որ դա եղել է անմեղ մանկական խաղ: Ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անելուց առաջ լավ մտածքե, քանզի յուրաքանչյուրի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ային սիրո պատմությունը դեռ առջեւում է:
Posted by Սահականուշ Սահակյան.