Երբեմն քեզ թվում է թե կյանքը հեքիաթ է, իսկ դու հեքիաթի գլխավոր հերոս, որ պիտի վերջում ամեն ինչ ունենա հիասքանչ ավարտ, բայց... բայց ավախ, երբ զգում ես, որ քո մեջ սիրո կրակն է այրվում, չջերմացնելով և ոչ մի սիրտ, հասկանում ես, որ  ի տարբերություն քո կազմած հեքիաթային  սցենարի ամեն ինչ գլխի վրա է թեքվում և դու միայն այդ ժամանակ ես հասկանում, որ դու իզուր երազել և հավատացել ես, որ քո ձեռքին է կյաքնի ղեկը և միայն զուր տառապել ես... Դու հասկանում ես, որ քո կյանքի միակ լուսավոր կետն է նա, բայց ավախ այդ լույսն արևի վերջին շողերի հետ խամրում է և դու այդպես էլ չես հասցնում վայելել այդ լույսի ջերմացնող շողերը:
Եվ դու հավատալով քո գրած հեքիաթին ապրում ես այդ հեքիաթի ազդեցության հիասքանչ զգացումների ներքո և մի օր արթնանում ես, սթափվում  և հասկանում, որ դու սխալվել ես...  Ուրեմն ինչի համար էին այն անվերջ տանջանքները, որ դու կրել ես, ինչի համար էին քո բոլոր երազները, որ անվերադարձ հեռացան և վայրկյանների ընթացքում փոշիացան: Եվ դու որոշում ես հավերժ փակել քո սիրտը բազում կողպեքներով, բայց միթե կարող ես չէ որ դու սիրում ես նվիրական, անպիղծ սիրով... Իսկ պայքարն անիմաստ է...