Սեր իմ
Գուցե վերջին անգամ հնչեն այս խոսքերս.չէ որ չգիտեմ չարագույժ է լուրդ, թե ուրախացնող:Ճակատագիրը նորից է զգացմունքներիս հետ խաղում. հեռու կտանի քեզ ինձանից, թե ավելի կմոտեցնի:
Անձևր է գալիս: Բնությունն էլ հոգուս հետ լաց է լինում ասես, բայց ոչ ոք չգիտի վշտիս մասին:Նույնիսկ դու, որ այդքան մոտ ես ինձ, չէս կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում իմ ներսում`հոգուս մեջ:Ամեն ինչ տակնուվրա է եղել. զգացմունքներս, մտածմունքներց, հոգսերս: Սիրտս ուժգին տրոփում է, կարծես ուզում է դուրս գալ ու վազել քո ետևից: Ինչու ես ուշանում. միգուցե չգաս:Ոչ, իմ սիրտը չի դիմանա, ես կմեռնեմ` վերջին անգամ  չտեսնելով քեզ:Ամեն ինչ քեզ է հիշեցնում. այս ծաղիկների բույրը` նման քո բույրին, անձրևի կաթիլները ` նման թաղծոտ, բայց ուրախ աչքերիդ, արևը` նման ժպտացող դեմքիդ: Սպասելն անհնար է, վայրկյանները ժամեր են թվում, ժամերը օրեր: Ինչքան ես ուշանում, սիրտս այլևս չի դիմանում, մեկ վայրկյան էլ և
Տղան արտասանեց այս խոսքերն, ու քարացավ` հեռվում տեսնելով կամացուկ մոտեցող սիրեցյալին: Դեմքը մռայլ էր քայլերը դանդաղ, երևի լուրն իրոք ցնցող էր: Նա  մոտեցավ  և առանց որևէ խոսք ասելու` տղային ցույց տվեց  Անգլիայի տոմսը.
Այո, մեկնում էր սովորելու