Ես ատում եմ առավոտը: Շատ ցավոտ է երբ զգում ես կորցրել ես դու քո օդը... Ես սիրում եմ քեզ երբեք չեմ հոգնի նույնը կրկնելուց, սակայն գալիս են պահեր, որ հոգնում  ես, ծնվում է ատելություն սիրո հանդեպ, այլ ոչ թե քո: Սեր իմ հիմա դու չկաս իմ սրտում, չգիտեմ եղել ես արդյոք թե լինելու ես: Ես փնտրում եմ քեզ, բայց դու չկաս... փնտրւմ եմ քեզ անդառնալի երազ: Սիրում եմ քեզ, բայց սրտում ասես լքված դատարկություն լինի: Դժվարությամբ եմ արտահայտում հույզերս և խոսքերս տալիս թղթին, կորած հավատը ետ բերելու համար ընդհամենը պետք է սեր՝ փոխադարձ սեր: Չգիտեմ դա դժվար է արդյոք քեզ համար, արդյոք այդ ամենը լոկ խոսքեր են.... Ո՛չ ես չեմ դիմանա այդ հարվածին չեմ դիմանա քո անտարբեր հայացքին, չէ որ ամեն ինչ լավ էր, սեր կար մեր սրտերում, սիրում էինք խենթ սիրահարված, մաքուր, անբիծ հրեշտակի անկեղծ սիրով... Բայց այդ ամենը կորավ, կորավ մի ակընթարթում անհասկանալի մի բան, որը չունի բացատրություն, բայց այդ արեղծվածի անունը սեր է միայն սեր... Սեր իմ մի գուցե վերջին անգամ են հնչում այս խոսքերը «ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ» ամեն անգամ այս բառերն արտասանելիս ես կրկին փնտրում եմ քեզ, փնտրում եմ քեզ իմ անվերադարձ երազ...