Հրապույրը թեթեւ քամի է, որ հազիվ շարժում է ծառերի կատարները, իսկ իսկական սերը՝ մի ահեղ փոթորիկ է, որ հետզհետե սաստկանալով ահագին կաղնիներ  հիմն ի վեր տապալել՝ անարգել առաջ սլանալու համար: Շատերն են կարծում թե սիրահարված են  եւ ամեն ջանք գործադրում են, որպեսզի գրավեն այն միակի ուշադրությունը ում «սիրում են»:

Սիրում եմ բառը  գրել եմ  չակերտներում, քանզի դեռահասներին թվում է, որ սիրում են, բայց չեն կարողանում հասկանալ, որ դա ոչ թե սեր է այլ հրապույր եւ մոռանում են անգամ այն մասին, որ զգացմունքները կարող են ծնվել եւ մեռնել վայրկայնների ընթացքում: Սեր. շատերը նույնիսկ չեն հասկանում այդ բառի իմաստը եւ երբ ինչ-որ մեկը իր ինչ-որ մի արժանիքով հրապուրում է ինչ-որ մեկին այդ մեկն սկսում է մտածել է թե սիրահարված է, բայց... բայց անցնում է որոշ ժամանակ հրապուրվում է մեկ ուրիշով մոռանում նախկինի մասին եւ այդպես շարունակ, սակայն լինում են դեպքեր, երբ դեռահասության տարիքից հրապուրվում են մեկով եւ նվիրական սիրով սիրում այդ մեկին:

Կեղծ հրապուրանք, կեղծ սեր ու անիմաստ երազներ, որոնք օրերից մի օր փոշիանալու  են թողնելով միայն տխուր հուշեր:

Եվ երբ քո սիրտը կապվում է ամենազորեղ սիրո կապանքներով ակամայից սկսում ես այդ իրական սերը համեմատել նախկին սիրո հետ ու նրանց մեջ զուգահեռներ տանելով, դու հասկանում ես, որ դա եղել է անմեղ մանկական խաղ: Ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անելուց առաջ լավ մտածքե, քանզի յուրաքանչյուրի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ային սիրո պատմությունը դեռ առջեւում է:

ՍԻՐՏ ԻՄ

Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձել են փչակ, ուր բուն են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ առած,
Տանում ես այնտեղ, այնտեղ ես տանում,
Օտար տների կտուրն ես հանում,
Մտցընում օտար այգի ու պարտեզ:
Եվ դու ինձ բնավ չես խղճում կարծես:
Դու մոռանում ես, որ իմ տարիքում
Չիր չեն գողանում օտար տանիքում,
Օտար ծառերին չեն գցում քարեր...
Ես խնդրում եմ քեզ՝ ինձ չխանգարե՜լ:
Թույլ տուր մոռանալ, դու քո աստվածը,
Որ քաղցր է կյանքում՝ ինչ գողացված է...  

Պարույր Սեւակ