Յուրաքանչյուր ոք կարող է հասնել հաջողության, սակայն շատերը մտածում են, որ իրենք անկարող են հասնել հաջողության: Այդպիսի մտորումներ առաջանում են այն պարզ պատճառով, որ մենք չենք հավատում մեր ուժերին և միշտ բարի նախանձով նշում այն անձանց անունները, ովքեր հասել են հաջողությունների:

Մենք պիտի վստահենք ինքներս մեզ և հավատանք մեր ուժերին և  մտածենք, որ եթե ինչ-որ մեկը կարող է հասնել հաջողության, ապա մենք նույնպես կարող ենք հասնել հաջողության: Չպիտի մոռանալ, որ  մենք ենք մեր ապագան կառուցում և մենք ենք կառավարում մեր կյանքը: Եթե մենք  անդադար խոսենք անհաջողությունների մասին, ապա անկասկած անհաջողությունները կհետևեն մեզ:

Մենք ինչ մտածում ենք մեր մասին կարող է օգնել, կամ խանգարել մեզ տարբեր հարցերում: Դա կարող է մեզ տանել հաջողության, կամ կործանման: Մեր բացասական կարծիքը մեր մասին կարող է մեր կարողությունները ոչնչացնել, իսկ դրական կարծիքը՝ հակառակը: Լավերից մեկը լինելու համար պետք է նորովի մտածենք: Այդ նորովի մտածելը այն է, որ մեզ այլ կերպ համոզենք:Պետք է հաշվի առնել ոչ միայն մեր կարողությունները, այլ նաև այն թե ով ենք մենք այսօր և միշտ պետք է անել այնպես, որ հպարտանան քեզնով: Չի կարելի մեզ ներշնչել այն մտքով, որ մենք ձախողակ ենք:

Սկսեք փոխել Ձեր կարծիքը Ձեր մասին հենց այս պահից: Սկսեք հասկանալ, որ Դուք այնքան էլ անհաջողակ չեք ինչքան Դուք եք կարծում և մտածեք, որ այն գործը, որը սկսում եք պետք է հետաքրքրությամբ և հաճույքով անեք և հասկանաք, որ կարող եք:

Սկսեք կյանքին նայել այլ տեսանկյունից և Ձեզ ներշնչել, որ այն ինչ անում եք հետաքրքիր է, դուք այն սիրում եք և կարող եք: